Dior-ը վերադարձրել է 50-ականների ոճը
Dior-ի կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Չիուրին ստեղծել է հավաքածու՝ ոգեշնչված 1950-ականների հայտնի ֆրանսուհիներից և վերադարձրել նորաձևություն այն ժամանակվա միտումը։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Դիզայներն որպես սեզոնի մուսաներ ընտրել է Քեթրին Դիորին, Ժուլիետ Գրեկոյին և Էդիթ Պիաֆին, ովքեր «ապրում էին շատ տարբեր կյանքով, բայց կիսում էին ըմբոստության զգացումը և սիրում էին սև հագնել»:
Գազետա.ռու-ն գրում է, որ ցուցադրությունը բացել է սպիտակ վերնաշապիկով և հասարակ ուղիղ սև կիսաշրջազգեստով մոդելը։ Դա հարգանքի տուրք էր Գրեկոյին, ով 1950-ականներին Dior հաճախորդ է եցել: Սև բերետով և Je Ne Regrette Rien կարգախոսով շապիկով տեսքը վերաբերում էր Պիաֆիին։
Հավաքածուում օգտագործվել են ժամանակակից գործվածքներ, որոնք հագուստը դարձրել են ավելի ճկուն ու թեթև, քան անցյալ դարի կեսերին։
«Այն, թե ինչպես ես հիմա կարող եմ հագուստ ձևավորել, ավելի քիչ է նման քանդակագործությանը: Այն պակաս ճշգրիտ է, ավելի քիչ է ձգտում կատարելության: Ինձ ավելի շատ է դուր գալիս, ավելի տաք է»,- ասաց Չիուրին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան