Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նախարարությունից մանրամսնում են՝ Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Նվագախմբի համար փոխադրումները կատարել է տաղանդավոր երաժիշտ Նաբույուկի Նակաձիման, որը մասնակցելու է համերգին՝ որպես դաշնակահար:
Համերգային ծրագրին մասնակցելու է նաև ակորդեոնահար Ֆրեդերիկ Վիալեն:
«PIAF SYMPHONIQUE» նախագիծը ներկայացվել է աշխարի լավագույն նվագախմբերի կողմից: Ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտն այս երկացանկին տիրապետում է կատարելապես: