Երբ Փաշինյանն ասում է՝ «մարտի 1»-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն, նկատի ունի ինքն իրեն. Վարդանյան
««Մարտի 1-ն, իհարկե, ողբերգություն էր, «մարտի 1»-ի կազմակերպիչները, հանցագործներն մինչև այսօր բացահայտված չեն, ընդհակառակը, նրանք են մեղադրել ուրիշներին՝ մանիպուլացնելով հանրությանը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ այն ժամանակվա ընդդիմություն հայտարարողները, Արցախի հարցից հրաժարվողները կարողացան «մարտի 1»-ը տարիներ շարունակ օգտագործել և ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա և այսօրվա ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով։ Ա.Վարդանյանը համոզված է, որ «մարտի 1»-ն այսօրվա նախադեպն էր, այսօրվա սկիզբն էր։
Հարցին՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «մարտի 1»-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն, ո՞ւմ նկատի ուներ նա, ընդդիմադիր պատգամավորը պատասխանց. «Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն»։
Նա նշեց, որ կգա ժամանակ ու ամեն ինչ կբացահայտվի։
«Գնդակահարություն չի եղել, եղել է սահմանադրական կարգի տապալման բացահայտ փորձ, եղել են զոհեր ու հայտարարվել է արտակարգ դրության։ Եթե մի քիչ ուսումնասիրեք «մարտի 1»-ի կադրերը, կտեսնեք, որ այն ժամանակավոր ընդդիմությունն է հրահրել ու ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը։
Եթե «մարտի 1»-ի մեղավորներն են ուզում, հայտարարում, որ բացահայտելու են, պարզ է, որ չի բացահայտվի։ Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ասաց Ա. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան