«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորների ու ՆԳ նախարարի միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տևել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, և խորհրդարան եկած նախարարին հարցեր են ուղղել նոր ստեղծված նախարարության աշխատանքի մասին ևս: Հետաքրքիր է, որ հարցուպատասխանի ժամանակ շատ են եղել հարցեր թմրամոլության դեմ պայքարի մասին:
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ակտիվացել և որոշել է պարբերաբար նման հավաքներ կազմակերպել խորհրդարանում՝ հրավիրելով գործադիրի ներկայացուցիչներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան