Զախարովա. Արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվ են ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները։
«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային, տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականցվեն խաղաղարար այն նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ համատեղ, և ոչ թե Արևմուտքի կոպտությունը, որը ներդրվում է բոլոր հասանելի ու անհասանելի, օրինական ու հակաօրինական միջոցներով ճիշտ հակառակ նպատակով»,- ասել է նա չորեքշաբթի Sputnik ռադիոյի եթերում:
Նա ցավով նկատել է, որ երկար տարիներ այստեղ նկատում են նման միտում, այժմ արևմտամետներն էլ ավելի են ակտիվացել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ասել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
«Ոչ ոք չի կարող ասել, որ որտեղ կպել է Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ էլ հավաքական Արևմուտքի միտքը, իրավիճակը բարալավվել է», - ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյանը՝ Լավրովի հայտարարության մասին
- Լավրովը՝ Փաշինյանի խոսքերի մասին. Հայաստանի ղեկավարի հայտարարությունները թողնում եմ նրա խղճին
- Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
- Լավրով. Բաքուն համաձայն է ՌԴ-ում հանդիպմանը, իսկ Հայաստանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել.
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են