Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մեր տարբերակին. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ենթադրում են՝ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի։
Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ, այսինքն՝ նրանք են առաջարկ տվել, հայկական կողմն է արձագանքել և այդպես երեք ագամ։
«Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում»,- նշեց նա։
Փաշինյանը հայտնեց, որ վերջերս ադրբեջանական կողմին են փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին են սպասում։
«Իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում կոմունիկացիների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին. ԱԳՆ
- Արդյո՞ք Արցախը չճանաչելով՝ մենք կարող ենք հասնել խաղաղության. Ալվինա Գյուլումյան
- Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան
- Կչախի՞ Փաշինյանի «խաղաղության բարաթը» Սևրի պայմանագրին
- Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ
- Տիգրան Աբրահամյան. Սա էլ Ադրբեջանի` «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ պատկերացումներն են
- Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
- Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան