Ֆրանսիացի սննդամթերք արտադրողները պահանջում են խանութներում գները բարձրացնել
Ֆրանսիացի սննդամթերք արտադրողները դիստրիբյուտորներից պահանջել են մարտից խանութներում գները բարձրացնել միջինը 15%-ով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է լ է Ֆրանսիայի Առևտրի և դիստրիբյուտորների ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ժակ Կրեսելը։
Նա նշել է, որ այսօր ավարտվում են արտադրողների առևտրային բանակցությունները դիստրիբյուտորների հետ՝ իրենց արտադրանքի վերջնական գների շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար։
Ըստ Կրեսելի՝ դիստրիբյուտորները ստիպված կլինեն ապրանքներ գնել արտադրողներից միջինը 10%-ով ավելի բարձր գնով, քան նախկինում:
«Մարտի սկզբից մենք ստիպված կլինենք միջինը 10 տոկոսով ավելի վճարել խոշոր բրենդային ապրանքների համար»,- ասել է նա։
Ֆրանսիայի Ազգային վիճակագրության ինստիտուտի (Insee) զեկույցի համաձայն, որը հրապարակվել է երեքշաբթի, փետրվարին Ֆրանսիայում գնաճը արագացել է մինչև 6,2 տոկոս, իսկ պարենային ապրանքների գների տարեկան կտրվածքով աճը կազմել է 14,5 տոկոսով։