Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով. Զեկույց
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները։
ԱՀ ՄԻպ գրասենյակից հայտնում են, ար այն անդրադառնում է ադրբեջանական անօրինական վարքագծի հետևանքով Արցախի երեխաների համար ստեղծված առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրներին։
79 օր շարունակվող շրջափակման և դրան զուգահեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման դիտավորյալ խափանումների հետևանքով Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով, որը խաթարում է նրանց՝ անվտանգ ու ապահով միջավայրում ապրելու և զարգանալու հնարավորությունը։
Առկա իրավիճակը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել երեխաների՝ բավարար կենսամակարդակի ապահովման, պատշաճ սնվելու, ազատ տեղաշարժի, կրթության, ընտանիքներում ապրելու իրավունքների և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար։
Զեկույցն ուղարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Երեխայի լավագույն շահի հետ անհամատեղելի այս իրավիճակը պահանջում է այդ կառույցների առաջնահերթ ուշադրությունն ու անհապաղ ներգրավվածությունը։
Զեկույցը հասանելի է ՄԻՊ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Անճարն է կերել բանջարը՝ բանջարանոց արցախյան բազմաբնակարանում
- Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները
- Շրջափակված Արցախում, էլեկտրաէներգիայի ու գազի խափանումների պայմաններում աճեցրել են բարձրարժեք գյուղմթերք
- Ծառուկյանը որոշել է Արցախում շրջափակման ընթացքում ծնված երեխաներին խաչեր նվիրել
- Արցախցի երեխաները վերադարձան՝ մեկուկես ամսվա բաժանումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան