Եվրախորհուրդը Վրաստանի խորհրդարանին խնդրել է չընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է գրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ կոչ անելով հրաժարվել Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունումից: Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Ըստ պորտալի՝ տեքստում նա մատնանշել է այն ռիսկերը, որոնք ստեղծում է նախագիծը։
«Թափանցիկությունը կարող է օրինական շահ լինել: Բայց այս նպատակին չի կարելի հասնել՝ ոտնահարելով ոչ առևտրային կազմակերպությունների և լրատվամիջոցների իրավունքները և ազատությունները, ինչպես նաև նրանց օրինական գործունեությունը: Հաշվետվողականության պահանջը, անկախ եկամտի աղբյուրից, պետք է հիմնված լինի հավասար և անաչառ մոտեցման վրա»,-ասել է Միյատովիչը։
Եվրահանձնակատարի նամակի տեքստի համաձայն՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը կարող է խանգարել Վրաստանում հասարակական կազմակերպությունների աշխատանքին, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում: Ավելին, Միյատովիչն ընդգծել է, որ նման կազմակերպությունները կարող են ֆինանսավորում ստանալ արտասահմանյան ընկերություններից՝ օրինական գործունեություն ծավալելու համար։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ կարգելափակի հանրապետությունում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունումը, եթե համապատասխան նախաձեռնությունը հաստատվի խորհրդարանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է.Ղարիբաշվիլի
- Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը կրկնապատկվել է
- Թուրքիայից Վրաստան ներկրվող բանջարեղենը թանկացել է 20-30 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան