Զելենսկին ցույց է տվել բունկերը, որտեղ ապրում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բունկերի աշխատասեղանի վրա Վինսթոն Չերիլի փոքրիկ կիսանդրին է, ընտանեկան լուսանկար, փոքրիկ տանկեր ու Ուկրաինայի դրոշ։
Dailymail-ն այցելել է Կիևում նկուղային տարածք, որտեղ պատերազմի ընթացքում ապրում է Ուկրաինայի նախագահը՝ ընտանիքից հեռու։ Նման եզրակացությամ համար հիմք է հանդիսացել այն, որ բունկերում մեկ հատ մեկտեղանոց մահճակալ է եղել։
Հենց այստեղ է Զելենսկին կայացնում կարևոր որոշումներ, անցկացնում է հանդիպումներ և հեռախոսազրույցներ անցկացնում աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ։
Զելենսկու զգեստապահարանում միայն զինվորական հանդերձանք ու կոշիկներ են և մի սև կոստյում, որը պահել է որպես խաղաղ ժամանակի խորհրդանիշ։
«Ամեն ինչ փոխվել է։ Կյանքը փոխվել է։ Եվ անհնար է վերադառնալ նախկինին»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները