Ո՞րն է պատճառը, որ Սահմանադրությանը հակասող նախագիծ եք ներկայացնում ԱԺ-ին.Թադևոս Ավետիսյանը՝ Արմեն Ղուլարյանին
«Նախագծով կառավարությանը և Քաղաքաշինության կոմիտեին վերապահվող իրավասությունները վերաբերելու են քաղաքաշինության բնագավառի բոլոր ուղղություններին և հնարավորություն կատն ոչ միայն վերանայել գործող իրավական ակտերն և համապատասխանեցնել կառավարության քաղաքականությանը, այլև նոր իրավական ակտերի ընդունմամբ կարգավորել առաջադրված նոր հարաբերությունները»,-խորհրդարնում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ներկայացնելով «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրնեքի նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ նախագծով հստակեցվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման առանձնահատկությունները:
«Համաձայն առաջարկվող դրույթների՝ որպես հատուկ կարգավորման օբյեկտներ առանձանցվե են միջպետական և հանապետական ավտոմոբիլային ճանապարհները և հարակից տնտեսական գոտիների տարածքները»,-հայտնեց Ղուլարյանը և նշեց, որ այդ հատվածներում տնտեսական գործունեություն թուլատրելու իրավասությունը կվերապահվի կառավարությանը:
Նրա խոսքով՝ նախագիծն ընդունելուց հետո մինչև 2024 թվականի տարեվերջը, մի քանի տասնյակ ենթաօրենսդրական ակտեր կընդունվեն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ արձանագրվել է, որ օրինագծում Սահմանադրությամբ պահանջվող իրավական որոշակիության սկզբունքը խախտված է:
«Ո՞րն է պատճառը, որ Սահմանադրության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» պահանջներին հակասող նախագիծ եք ներկայացնում ԱԺ-ին»,-հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունեց, որ որոշակիության խնդիրներ կան, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնություններից. Զարուհի Բաթոյան
- Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց հետո ԱԺ-ն անցավ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրենքի քննարկմանը
- Ողբամ զձեզ, ՔՊ-ականնե՛ր.Արմենուհի Կյուրեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան