Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը։
Նշվում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ 11 նահանգում զոհվել է ընդհանուր առմամբ 45 089 մարդ։
7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ Հանրապետության հարավ-արևելյան Ղահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել Է Սիրիան: Այստեղ ևս կան հազարավոր զոհեր և վիրավորներ։
Փետրվարի 27-ին Հաթայ նահանգում գրանցվել է երկու նոր ստորգետնյա ցնցում՝ 6,4 և 5,8 մագնիտուդով:
Նշվում է նաև, որ Թուրքիայում շարունակվող երկրաշարժների պատճառով փլուզված և փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։
Հարակից հրապարակումներ`
- Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
- Թուրքիայում փլուզված շենք-շինությունների թիվը հասել է 202.000-ի
- Երկրաշարժ Թուրքիայում
- Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
- Երկրաշարժից հետո Թուրքիայում սպասվող քաղաքական ցնցումները կարող են ավելի ուժեղ լինել
- Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ
- Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42310-ի
- Թուրքիայում երկրաշարժից հետո կալանավորել է 93 մարդ՝ դիակապտության մեջ կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին