Վերջին տարիներին նկատվում է Ջավախքից ուսանողների թվի անկում. Ժաննա Անդրեասյան
Հայաստանյան բուհեր սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել երեք եղանակով, որոնցից երկուսի պարագայում ռոտացիայի խնդիր չկա։ Առաջին եղանակը նպատակային հատկացվող տեղերն են, շուրջ 70 տեղ ամեն տարի, որի շրջանակներում սովորում են անվճար հիմունքներով ամբողջ ուսումնառության ընթացքում, երկրորդ եղանակն ընդհանուր ընդունելության հիմունքներով դիմելն է և սովորելը, որից օգտվում են բազմաթիվ դիմորդներ, այդ դեպքում նրանց հանդեպ գործում են այն բոլոր օրենսդրական կանոնները, որոնք գործում են հայաստանցի ուսանողների դեպքում։ Երրորդ եղանակը օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգն է, որի շրջանակներում ռոտացիա չկա։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եղանակները ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն
Երրորդ եղանակի վերաբերյալ հարց հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, թե հնարավո՞ր է մինչև առաջիկա ուսումնական տարվա մեկնարկը նաև այս եղանակով ընդունված ուսանողները օգտվեն ռոտացիայի իրավունքից՝ հաշվի առնելով, որ հարցը քննարկվել է նախարարությունում։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ «Բարձրագույն կրթության» գործող օրենքով Ջավախքից, նաև Արցախից ուսանողների համար գործում է վարձավճարի հավասար մեխանիզմ։
«Այս մոտեցումն արդեն իսկ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք նաև ռոտացիայի հնարավորությունը քննարկենք։ Սա ենթադրում է կառավարության համապատասխան որոշման փոփոխություն։ Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր հնարավոր է իրականացնել և նոր ուսումնական տարուց կիրառել նոր ընդունվողների համար։
Մեզ համար էլ կարևոր կլինի։ Վերջին տարիներին նկատվում է Ջավախքից ուսանողների թվի անկում։ Կարծում եմ՝ սա նաև կխրախուսի դիմել և ուսումնառությունը շարունակել մեր բուհերում»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան