ՄԱԿ-ից հայտնում են, որ իրենք չեն կարող ստուգել Իրանում ուրանի մինչև 84% հարստացման լուրը
ՄԱԿ-ը չի կարող ստուգել այն պնդումները, որ Իրանը ստացել է մինչև 84% հարստացված ուրան և կոչ է անում Թեհրանին կատարել ՄԱԳԱՏԷ-ի հետ բոլոր պայմանավորվածությունները։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք չենք կարող ստուգել այդ պնդումները: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Իրանը պետք է կատարի ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային գործընկերների հետ բոլոր պայմանավորվածությունները»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները, հերթական ստուգումից հետո պարզել են, որ Իրանը ստացել է մինչև 84% հարստացված ուրան։ Երկուշաբթի օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին զեկույցն անվանել է կեղծիք և փաստերի խեղաթյուրում: Նրա խոսքով՝ Իրանը դեռ չի փորձել ուրանը 60%-ից բարձր հարստացնել ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայտարարում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համագործակցության շարունակման մասին
- Իրանը մտադիր է միջուկային գործարքի շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններում վերացնել բոլոր պատժամիջոցները
- Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
- Պետքարտուղարություն. Իրանը սպանեց միջուկային գործարքին փոխադարձ արագ վերադարձի հնարավորությունը
- ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան