Փաստաբան. Չարչյանի գործով նման բովանդակությամբ ցուցմունքներ տվել են բոլոր վկաները
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Այսօր երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, ով հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021 թ-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորն որեւէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։
Իսկ Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսեւորման անհրաժեշտության համատեքստում։ Հավելելով, որ նրանց կողմից Արմեն Չարչյանի խոսքն չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։
Հասարակությանը տեղեկացնենք, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռեւս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։
Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է. Ալեքսանյան
- Արմեն Չարչյանին ներկայացվել է մեղադրանք
- Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
- ԱԺ-ում ներկայացվեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին