Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է. նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չի գործելու
Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան 2022 թվականի փետրվարի 1-ից ազատականացվել է, ինչը նշանակում է, որ սպառողն էորոշելու՝ որ արտադրողից և ինչ գնով գնել էլեկտրաէներգիա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ՏԿԵՆ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ էներգետիկ շուկայի ազատականացման նպատակն է վերացնել էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի մենաշնորհը, ինչպես նաև արդարացի գին սահմանել յուրաքանչյուր սպառողի համար։
Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի արտադրության և վաճառքի նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չպետք է գործի։ Այսինքն, եթե նախկինում բոլոր արտադրող կայաններից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գնում էր հոսանքը և վաճառում բաժանորդներին, ազատականացված մոդելով նախատեսվում է, որ այլ մատակարարող ընկերություններ ևս հնարավորություն կունենան շուկայում ձեռք բերել հոսանք և վաճառել սպառողներին։
Երկրորդ խնդիրը, որը փորձում են լուծել, ըստ նրա, արդարացի գնի սահմանումն է յուրաքանչյուր սպառողի համար։ «Այսինքն՝ մենք հրաժարվում ենք էլեկտրաէներգիայի շուկայում միջինացված սակագին հասկացողությունից։ Արդեն հաստատված կանոններով շուկայում առևտուր իրականացնողները էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու են այնքան, որքանով ազդեցություն են ունենում ընդհանուր էներգոհամակարգի վրա»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ արդեն ունեն շուկայում գրանցված գործող 4 մատակարար ընկերություններ, 6 մեծածախ առևտուր անող ընկերություններ, սակայն դրանցից 4-ն են ակտիվ, կա 19 որակավորված սպառող, ինչպես նաև ազատ շուկա մրցակցային պայմաններով գործող արտադրողներ՝ մոտ 41 կայաններ, որոնց գնման երաշխիքային ժամկետը ավարտվել էր, և նրանք դուրս են եկել մրցակցային շուկա և առևտուր են իրականացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան