Արեգնազ Մանուկյան. Հույն նախարարը «հարիֆ» է՝ կասեն աթոռներից ցեմենտով կառչած հայաստանյան «շուստրի» իշխանականները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.
««Հարիֆ» հույն նախարարն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը
Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Այս պահի դրությամբ զոհվածների թիվը 36 է, տուժել է 85 մարդ, որոնցից 72-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում։ Ես իմ պաշտոնավարման ժամանակ բոլոր ջանքերը գործադրել եմ երկաթուղում իրավիճակը բարելավելու համար, սակայն դա բավարար չի եղել ողբերգությունը կանխելու համար»,-նշել է հրաժարական տված հույն նախարարը։
Կոստաս Կարամանլիսը նաև ընդգծել է, որ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել, և նա կարծում է, որ Հունաստանի քաղաքացիները պետք է վստահեն քաղաքական համակարգին։
«Այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս։ Դա այն է, ինչ ես համարում եմ իմ պարտքն անել՝ որպես նվազագույն հարգանքի նշան այն մարդկանց հիշատակին, ովքեր այդքան անարդարացիորեն զոհվել են»,-ասել է նա։
Հայաստանի ներկա չափանիշներով հույն նախարարը «հարիֆ» է՝ կասեն աթոռներից ցեմենտով կառչած հայաստանյան «շուստրի» իշխանականները։
Ի՞նչ է եղել որ, մի քանի տասնյակ մարդ է զոհվել և վիրավորվել, հետո՞ ինչ։ Օրինակ կարելի է հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, հաշմանդամների ու տնավերների, գերիների, կացարանում այրվածների ֆոնին հուժկու ձևով պեռաշկի ուտել, եգիպտացորեն կռծել փողոցի մեջտեղում, ֆոտոսեսիաներ անել և ոչ մի դեպքում հրաժական չտալ։ Կարելի է 120 հազար արցախցիների ճակատագրի վրա խաչ քաշել ու մտածել միայն սեփական գրպանները լցնելու, թանկարժեք մեքենաներ և տներ գնելու, պարգևավճարներ ստանալու մասին ու․․․ պահել աթոռը։
Իրենք հո «հարի՞ֆ» չեն, որ «կակոյ նիբուծ» զոհերի, տարածքային կորուստների ու խայտառակ ձախողումների պատճառով հրաժարական տան։ Չէ՞ որ իրենք սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով»։
Հարակից հրապարակումներ`
- Ես սխալ եմ թույլ տվել. Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է համարել
- Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
- Մահացած 15 զինծառայողների հարազատներ. «Փաշինյանը այնպես ներկայացրեց, ոնց որ անձամբ եղել է դեպքի վայրում»
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- Փաստաբան. Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ իրենց որդիները ողջ չեն եղել կամ անգիտակից են եղել