Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները
«Կարգի հաստատումից հետո մեր արտադպրոցական հաստատությունների մանկավարժ աշխատակիցներն ունենալու են հնարավորություն դիմելու կամավոր ատեստավորման և դրա արդյունքում նաև լրավճարներ ստանալու»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը զեկուցեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին նախագիծը:
Անդրեասյանի խոսքով՝ առաջին փուլով կարող են դիմել երաժշտկան և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտույան տեսության՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, ինչպես նաև մարզադրպրոցների ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզաձևերի մարզիչները:
«Ատեստավորման արդյունքում 70-ից 79 % արդյունքի դեպքում կգործի 8600 դրամ լրավճար, որը ներառում է հարկերը և տուրքերը և դրանք հանած մարդիկ մաքուր կստանան 60 հազար դրամ, 80-ից89% ապահովելու դեպքում լրավճարը կկազմի առանց հարկերի և տուրքերի 80 հազար դրամ, իսկ 90-ից 100% արդյուքն ցուացաբերոլու դեպքում կստանան մաքուր 100 հազար դրամ լրավճար»,-տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով հաջորդ փուլով հնարավորություն կտրվի մնացած բոլոր մասնագիտացմամբ մանկավարժներին դիմել ատեստացիայի համար:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ատեստացիաներին կարող են մասնակցել նաև չաշխատող մանկավարժները, հետագայում այդ արդյունքներով աշխատանքի անցնելու հեռանկարով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բյուջեից 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նախագծման համար
- Շուռնուխում և Որոտանում տները կորցրaծ քաղաքացիներին կշարունակեն վճարել ամսական 68 հազար դրամները
- 6.6 մլն դրամ՝ անհայտ կորած և գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին աջակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան