Իրանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը համահունչ է միջազգային պարտավորություններին. ՌԴ ԱԳ փոխնախարար
Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը ռազմական ոլորտում ակնհայտորեն համահունչ է միջազգային իրավունքին, սակայն շատերը դա շահարկում են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Իրանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը համահունչ է ինչպես միջազգային պարտավորություններին, այնպես էլ ազգային օրենսդրությանը»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետի խոսքով՝ «նման իրավիճակներն» օգտագործվում են քաղաքական նպատակներով։ Ռյաբկովը շարունակել է՝ ասելով Մոսկվան հաշվի է առնում իՊարսից ծոցի և այլ տարածաշրջանների երկրներ անվտանգության հետ կապված շահերը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Իրան կայցելի
- Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
- Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան