Դելիում G20-ի լիագումար հանդիպման ժամանակ Լավրովն ու Բլինքենը միմյանց հետ չեն շփվել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հնդկաստանում ներկա են եղել G20-ի նախարարական հանդիպման լիագումար նիստին, սակայն, հակառակ հանդիպման մասին առաջին հաղորդագրություններին, նրանք միմյանց հետ չեն շփվել, հայտնել է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը:
Նշվում է, որ Լավրովը նստել է Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների կողքին։ Բլինքենը նույն սեղանի մոտ էր, բայց մյուս կողմում և բավական հեռու Լավրովից։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո: Սակայն Լավրովն ու Բլինքենն արդեն հատվել են 2022 թվականի փետրվարից հետո բազմակողմ միջոցառումների շրջանակներում։ Այսպես, նրանք հանդիպել են անցյալ ամառ ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած նմանատիպ միջոցառման ժամանակ։
Իսկ ավելի ուշ ՝ անցյալ տարվա նոյեմբերին, ևս մեկ անգամ նույն գագաթաժողովում, որտեղ Լավրովը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան