Լեհական հետախուզությունը հրահանգներ է պատրաստել, թե ինչպես ԱՊՀ տարածքում խուսափել ռուսական հատուկ ծառայություններից
Լեհաստանի տեղեկատվական անվտանգության հարցերով հանձնակատար Ստանիսլավ Ժարինը և երկրի հետախուզական ծառայությունը հրահանգներ են պատրաստել հանրապետության քաղաքացիների համար, թե ինչպես արտասահմանում խուսափել ռուսական հատուկ ծառայություններից եկող սպառնալիքներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հայտնել է Լեհական տպագրական գործակալությունը։
Ձեռնարկը մի քանի տասնյակ էջերի վրա բացատրում է, որ յուրաքանչյուր լեհ կարող է դառնալ օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետաքրքրության օբյեկտ, եթե ունի բացառիկ գիտելիքներ, հմտություններ կամ կարևոր տեղեկատվություն։
«Մտածեք այն մասին, թե արդյոք ձեր վարքագիծը օտարերկրյա հետախուզական գործակալություններին հավաքագրման փորձեր կատարելու դրդում է, թե ոչ: Մի հեշտացրեք թշնամական ծառայությունների գործը, վերահսկեք ձեր վարքն ու գործողությունները»,-կոչ են անում հրահանգի հեղինակները:
Ամենամեծ վտանգը, ըստ ձեռնարկի հեղինակների, առկա է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում։ Հրահանգները ցույց են տալիս, որ դուք պետք է հատկապես զգույշ լինեք այն մարդկանց հետ, ովքեր ձգտում են ընկերություն հաստատել, առաջարկելով ուղևորություններ դեպի Ռուսաստան: Փաստաթղթերը և էլեկտրոնային սարքերը քաղաքացիները միշտ պետք է իրենց մոտ պահվեն:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը կբոյկոտի Փարիզի Օլիմպիական խաղերը, եթե ռուսներն ու բելառուսները մասնակցեն
- Գերմանիան սկսել է Patriot զենիթահրթիռային համակարգերի անձնակազմի տեղափոխումը Լեհաստան
- Ցուցահանդես՝ «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրող
- Լեհաստանը կդադարեցնի լեհական զլոտիի հետ ուկրաինական գրիվնայի փոխանակումը
- «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին