Կառավարությունը բյուջեից 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նախագծման համար
«Նախագծով առաջարկվում է մեր նախարարությանը տալ 1.1 մլրդ դրամ, որի նպատակը քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի նոր կառուցվող մետրոյի նախագածանախահաշվարկային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելն է»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Նախարարի տեղեկացմամբ՝ աշխատանքներն երեք փուլից են բաղկացած, որի առաջին փուլն ավարտվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը:
«Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է: Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1.1 մլրդ դրամը, մնացած մասը Երևանի քաղաքապետարանը կավելացնի»,-հայտնեց Գնել Սանոսյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց, ասելով. ««Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ անցել ենք նախագծմա առաջին փուլը: Նախնական հաշվարկով Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս, այսինքը՝ 2 տարի, որի ընդհանուր երկարությունը լինելու է 1.5 կմ»:
Տեղեկացնելով որ երկաթբետոնով կամ մետաղական ֆերմայով կամուրջի կառուցում է նախատեսվում՝ ավինյանը վստահեցրեց, որ «դիտարժան և գեղեցիկ կամուրջ է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխում և Որոտանում տները կորցրaծ քաղաքացիներին կշարունակեն վճարել ամսական 68 հազար դրամները
- 6.6 մլն դրամ՝ անհայտ կորած և գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին աջակցելու համար
- Կառավարությունն առաջարկում է ատեստացիաների միջոցով ԱԱԾ աշխատակիցներին հավելավճարներ տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան