Թբիլիսիում կվերականգնվի Ռուսթավելի պողոտայի պատմական շենքերից մեկը՝ Մելիք-Ազարյանցի տունը
Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկում` Մելիք-Ազարյանցի տանը, սկսվել են վերականգնման նախապատրաստական աշխատանքները, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով «Silk Development» ընկերությանը։
Այս պահին ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելի պողոտայի պատմական շենքի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս։
Մելիք-Ազարյանցի բազմահարկ տունը՝ աշտարակներով և լայն ցուցափեղկերով, կառուցվել է անցյալ դարի սկզբին՝ ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն ժամանակ այն շքեղ էր ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև ուներ սեփական էլեկտրամատակարարում, ջեռուցում, արվեստի պատկերասրահ և էկզոտիկ բույսերով այգի, կինո և ֆոտոստուդիա, և շատ այլ հարմարություններ։
Խորհրդային ժամանակներում Թբիլիսիի կենտրոնում գտնվող տունը վերածվել էր հսկա կոմունալ բնակարանի։
Silk Road խումբը 2007 թվականից վարձակալներից գնել է բնակարաններ, այժմ ընկերությանը պատկանում է ընդհանուր տարածքի մինչև 80 տոկոս։ Տարածքի մնացած մասը պատկանում է անհատական բնակարանների և կոմերցիոն տարածքների սեփականատերերին։
Silk Development-ը հայտնել է, որ ավարտել է շենքի նկուղային հարկերի մաքրման աշխատանքները. այստեղ տասնամյակներ շարունակ կենցաղային աղբ է կուտակվել և այն փաստացի վերածվել էր աղբանոցի։
Աշխատանքները հնարավորություն են տվել ընդհանուր առմամբ գնահատել այն տարածքի վիճակը, որտեղ աղբի պատճառով հնարավոր չէր հասնել։ Նախագծով ներառված է շենքի հիմքի և կառուցվածքային մասի ամրացումը, որից հետո նախատեսվում է վերականգնել շենքի սկզբնական տեսքը, վերականգնել ճակատամասը, զարդանախշերն ու դեկորը, հեռացնել շենքի հետևի անօրինական կառույցները և վերականգնել ավանդական փայտե պատշգամբները, որոնք տուժել են 2015 թվականին հրդեհի ժամանակ:
Շենքի վերականգնման և արտաքին տեսքի պահպանման վերջնական նախագիծը կհամաձայնեցվի Թբիլիսիի քաղաքապետարանի հետ։
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը՝ 19-րդ դարի -20-րդ դարի սկզբի ականավոր գործարար, ձեռնարկատեր և բարերար, ծնվել է Թբիլիսիում 1847թ-ին։
Նա շատ հարուստ էր, ուներ պղնձի հանքեր և նավթավերամշակման գործարաններ, նավթի հանքեր Բաքվում, քարի հանքեր, եկամտաբեր տուն ներկայիս Ռուսթավելի պողոտայում և երկու տուն Սուլխան-Սաբա և Լերմոնտով փողոցներում։
Ռուսթավելու պողոտայի նրա տունը տխուր պատմություն ունի։ Իր նախագծով և ենթակառուցվածքով ժամանակից առաջ անցած մասշտաբային նոր նախագծի մեջ խորասուզվելով՝ վաճառականը փորձում էր մեղմել դուստրերից մեկի մահվան ցավը։
Բազմաբնակարան շենքի շինարարությունը սկսվել է 1912 թվականին։ Այն կառուցվել է երեք տարում։ Այդ տեղում նախկինում եղել է աղբանոց և զորանոց։
Ռելիեֆը բավական բարդ էր՝ ստորգետնյա ջրերով, ուստի շենքը խոր հիմքի կարիք ուներ, որի համար օգտագործվել է կապար։
Ի հիշատակ դստեր՝ վաճառականը հրամայեց տունը զարդարել քարե ծաղկեպսակներով, իսկ շենքի անկյունում գտնվող վերին հարկի պատուհանի բացվածքները կառոցված են արցունքի տեսքով։
Քաղաքային լեգենդներից մեկն այն է, որ Մելիք-Ազարյանցի հարուստ ընկերները երջանկության համար փող ու թանկարժեք իրեր են նետել հիմքը փորելու ժամանակ։
Մելիք-Ազարյանցը խորհրդայնացումից հետո չի արտագաղթել երկրից Վրաստանի երբեմնի ամենահարուստ բնակիչներից մեկը մահացել է Թբիլիսիում 1923 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան