Նինո Անանիաշվիի հրավերով Ռազմիկ Մարուքյանը Թբիլիսում խաղացել է Բազիլի դերը՝ «Դոն Կիխոտ» բալետում
Օրեր առաջ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիի հրավերով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանդես է եկել Բազիլի դերով Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացման ընթացքում:
Այսպիսով մեկնարկել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի համագործակցությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Հայաստանում էր Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվին։
«Բանակցությունների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ մեր բալետի արտիստները կմեկնեն Թբիլիսի, մեկ շաբաթով կմասնակցեն դասընթացների։ Այդ ամենն անվճար է լինելու, քանի որ բալետի աշխարհի արտիստները փորձում են իրար օգնել»,- այն ժամանակ լրագրողներին ասել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան