Կլիմայական փոփոխությունների հետևանքով ավելի ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է. Վահան Քերոբյան
«Ծրագիրը նշանակում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Շենավան և Արայի բնակավայրերին»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա զեկուցեց ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով 4.4 հազար հեկտար տարածքի վրա ստեղծվելու է նոր գյուղ՝ 300 մինի-ֆերմաներով և կից հյուրատներով, կառուցվելու է նաև 3 մլն խ/մ ծավալով ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն:
Քերոբյանի խոսքով՝ կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղիների 5 գծերով և 30 կմ սահուղիներով:
«Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,-ասաց Քերոբյանը և հավելեց, որ ծրագիրը քննարկման ներկայացվել էր դեռ 2018 թվականի նոյեմբերին և 2020 թվականի մարտին կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, բայց պատերազմի և համաճարակի հետևանքով հետաձգվել էր իրականացումը, իսկ 2021 թվականին վարչապետի ստեղծած հանձնաժողովն հավանություն է տվել այս նախագծին:
Նա օրինակելի համարեց նոր ստեղծվելիք համայնքը, որը բարձադիր գոտում ինքնաբավ և կայուն ապրելու հնարավորություն է տալու:
«Կլիմայական այս փոփոխությունները բերում են նրան, որ ավելի ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է և Հայաստանի տարածների մեծ մասը բարձրադիր գոտինեում է և կարիք կա այսպիսի մոդելային միջավայրեր ստեղծել»,-ասաց էկոնոմիկայի նախարարը և տեղեկացրեց. «Անցած շաբաթ հայ-ֆրանսիական բիզնես-ֆորումի շրջանակներում հանդիպել եմ այն ֆրանսիական ընկերության հետ, որը պետք է լիներ մրցակից ծրագրի օպերատորը և համոզել եմ, որ նրանք դիտարկեն նաև այս ծրագրի ներքո օպերատրությունը և եթե այն հաջողվի, ապա կունենանք նաև առաջնակարգ օպերատոր լեռնադահուկային համալիրի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան