6.6 մլն դրամ՝ անհայտ կորած և գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին աջակցելու համար
Կառավարությունն այսօր կընդունի որոշում, որով պահուստային ֆոնից 6.6 մլն դրամ կհատկացնի անհայտ կորած և գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին 2023թ. հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ և դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշումներով հաստատվել են 44-օրյա պաիտերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգերը:
Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1926-Լ որոշման համաձայն Որոշումներով սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Նշյալ անձանց որոշումների շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է լրացուցիչ ֆինասական միջոցների (6.6 մլն դրամ) հատկացման անհրաժեշտություն»,-ասված է փաստաթղթում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն առաջարկում է ատեստացիաների միջոցով ԱԱԾ աշխատակիցներին հավելավճարներ տալ
- Կառավարության շենքի մոտ բնապահպանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Քերոբյանի հայտարարության
- Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը