Աշոտյան. «Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։
Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո և ոգևորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկի»։
Իրականում բազմիցս ասել և ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլև միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արևելք-Արևմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։
Իսկ հիմա նայեք այս քարտեզին և ինքներդ համոզվեք, որ Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։
Ուստի «հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Երեկվա ֆոտոաղբի հետևանքով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն ուշադրությունից դուրս մնաց
- Մեծ խաբեության փոքր դրվագ. Աշոտյան
- Աշոտյան. Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է
- Արարատին ԱԳ նախարար նշանակելը, մեկ միլիոն դոլարանոց վարկը Գռզոյի բանկից և այլն նրա լռության գինն է. Աշոտյան
- Աշոտյան. Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց
- Աշոտյան. Բեռլինում անցկացվելիք զբոսաշրջային ցուցահանդեսի կազմկոմիտեն Հայաստանին արգելում է ԼՂ մասին խոսել
- Աշոտյան. Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ
- Աշոտյան. Ադրբեջանական վաղեմի երազանքն իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին