Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր է վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել է 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկներն էլ դուրս չեն եկել եզրափակիչ:
Հիշեցնենք՝ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, Վահագն Դավթյանը նույն մրցմանը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ Գագիկ Խաչիկյանը օղակների վարժությունում դարձել էր արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հաղթող էր ճանաչվել հենացատկում, Կատարում պայքարի դուրս կգա այսօր՝ մարտի 2-ին:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կավարտվի մարտի 5-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա
- Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան