
Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը
Մարտի 2-14-ը Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունը:
Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների 494 շախմատիստներ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջնության առաջին համարը Գաբրիել Սարգսյանն է, երկրորդը՝ Հայկ Մարտիրոսյանը։
Հայաստանից կմասնակցեն 13 շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան, Էմին Օհանյան, Արմեն Բարսեղյան, Ալեքս Սահակյան, Ռոբերտ Փիլիպոսյան, Վահե Դանիելյան, Սարգիս Մանուկյան: