ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել հացահատիկի գործարքը
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում երկարաձգել հացահատիկի գործարքը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել համաձայնել հացահատիկի նախաձեռնության երկարաձգմանը և, ի վերջո, ընդլայնմանը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Փրայսի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները օբյեկտիվ խոչընդոտներ չեն տեսնում այս ուղղությամբ քայլերի համար։
Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։
Հացահատիկի գործարքը, որը ստորագրվել է անցյալ հուլիսին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: Նավերի երթևեկության համակարգումն իրականացնում է Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնը:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը առնվազն ևս մեկ տարով և դրանում ներառել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուսական հացահատիկի մատակարարմանն առնչվող հարցեր
- Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգվել է
- Ուկրաինայից արտահանվող հացահատիկի ծավալը հասել է գրեթե 2,5 մլն տոննայի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան