Թուրքը սեռական բռնության է ենթարկել փլատակներից դուրս բերված սիրիացի 13-ամյա աղջնակին
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած դիակապտության, գողությունների ու այլ հանցագործության դեպքերին նոր ահասարսուռ պատմություն է գումարվում։
Bianet պորտալի լրագրող Էվրիմ Քեփենքի փոխանցմամբ, Հաշիմ Ջեմալ անունով տղամարդը սեռական բռնության է ենթարկել երկրաշարժից առավել շատ տուժած Հաթայ նահանգի փլատակներից դուրս բերված սիրացի 13-ամյա աղջնակին։
Երեխան փլատակներում եղել է քրոջ հետ։ Ըստ աղբյուրի, նույն տղամարդը գողացել է քրոջ պարանոցին ու թևին եղած ոսկե շղթաները։ Միջադեպից հետո քույրերի ավագ եղբայրը՝ Մուհամմեդ Բիլալը դիմել է Ստամբուլի դատախազություն, որը հետաքննություն է սկսել։
Տղան պատմել է, որ իր ողջ ընտանիքը մնացել է փլատակներում, իրեն դուրս են բերել երրորդ օրը։ Պատահածի մասին պատմել է քույրը։ Եղբայրը կասկածհալ տղամարդուն գտել է սոցցանցերի միջոցով։
Երկու սիրիացի քույրերն ավելի ուշ տեղափոխվել են Ադանա նահանգի հիվանդանոց, ապա Ստամբուլի մեկ այլ հիվանդանոց: Մուհամմեդ Բիլալը, սակայն, մտավախություն ունի, որ իր քույրը ապահով չէ նույնիսկ Ստամբուլում, քանի որ կասկածյալը, ըստ տեղեկությունների, փորձում է գտնել նրան:
«Կասկածյալ տղամարդն իր սոցիալական էջում հրապարակում է աղջիկների և կանանց անունները, այդ թվում՝ քրոջս, ներկայացնելով նրանց որպես իր հարազատներ ու խնդրում, որ նրանց մասին տեղեկություններ ունեցողները գրեն իրեն»,-ասել Մուհամմեդ Բիլալն ու խնդրել պաշտպանել իր քույրերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան