Մամիջանյանը՝ օնլայն դիվանագիտության մասին
«Առաջարկների փոխանակման փուլին կողմերը հասնում են հիմնական կետերը քննարկելուց հետո»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, ըստ որի բանակցային գործընթացն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, թևակոխում է օնլայն դիվանագիտության տիրույթ։
Նա խոսքով, հնարավոր չէ պայմանագրի հիմնական կետերը քննարկել օնլայն տարբերակով, առաջարկների փոխանակամնա դեպքում են անցնում օնլայն հաղորդակցման։
«Այսինքն, բանակցությունների հիմնական ճարտարապետությունն արդեն կառուցված է, և այն ոտնահարում է Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքը, ամենայն հավանականությամբ կառուցվելու է առաջին անգամ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու տրամաբանությամբ»,-ասաց Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Երեկվա ֆոտոաղբի հետևանքով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն ուշադրությունից դուրս մնաց