«Հրապարակ». Բանակը համալրելու փոխարեն անգամ զինծառայողներին են փորձում խաղաղության նարատիվը ներշնչել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներում դժգոհություններ են հասունացել: Նախարարության և «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում այդ կառույցներում դասախոսություններ են կարդում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325՝ «կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի վերաբերյալ։ Նման դասախոսություն են կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների համար, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար և այլուր։
1325 բանաձևն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական և բանակցային գործընթացներում, կարևորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության և խաղաղության հաստատման կարևորագույն երաշխիք: Սակայն դասախոսություններում ոչ այնքան կանանց դերի մասին են խոսում, որքան՝ խաղաղության:
Մեզ ահազանգած զինվորականները տարակուսում էին, որ ՊՆ գերատեսչություններում խաղաղություն են քարոզում, փոխանակ պատերազմի պատրաստվեն և զինվորական գործ քարոզեն: Այս իշխանությունների` պետության հանդեպ դավաճանությունը, ըստ զինվորականների, հասել է այնտեղ, որ անգամ զինծառայողներին են փորձում խաղաղության նարատիվը ներշնչել և հակապատերազմական քարոզչություն իրականացնել, փոխանակ բանակը համալրելու, զենք ներկրելու և ռևանշի քարոզ տանելու։
Ի դեպ, «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նախկինների կադրերից է` տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան