Եթե որևէ անձ ողջամիտ կասկածներ ունի, կարող է դիմել հակակոռուպցիոն մարմիններ. ՔՊ-ականը՝ Պապիկյանի՝ բնակարանի ձեռքբերման մասին
«Որքան տեղյակ եմ, գործի փաստական հանգամանքներն այն են, որ այդ բնակարանը ձեռք է բերվել բանկի կողմից տրված հիփոթեքի միջոցով»,- խորհրդարանական ճեպուզրույցներում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ պատասխանելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Երևանում թանկարժեք բնակարան գնելու մասին լուրերի վերաբերյալ հարցերին։
Նա նշեց, որ պաշտոնատար անձը հայտարարատու սուբյեկտ է, հետևաբար նրա գույքի, եկամուտների հայտարարագրումը հրապարակման ենթակա փաստաթուղթ է, կարող են բոլորը տեսնել։
«Եթե որևէ անձ ողջամիտ կասկածներ ունի, որ այստեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, դրա համար կան և իրավապաշտպան կազմակերպերություններ, հակակոռուպցիոն մարմիններ, կարող են դիմել այդ կառույցներին, որոնք ունեն իրավական բոլոր լծակներն այդ հարցը քննության առարկա դարձնել իրավապահ մարմինների մոտ՝ ներկայացնելով հաղորդում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ պարգևավճարներով են մարվում այդքան բարձր վարկերը, Հ.Տիգրանյանը չպատասխանեց, դիմեց վարողին այն դիտարկմամբ, որ մեկ հարցից ավելի հարց է տալիս նույն լրագրողը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան