Դրանք զուտ խոսակցություններ են, իրականությունը հակառակն է․ Փաշինյանը՝ ՌԴ-ին պատժամիջոցների մասով օգնելու մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ասաց․
«Ոչ միայն ԵՄ-ից Հայաստան ներկրումները, այլև արտահանումներն են ավելացել դեպի ԵՄ երկրներ։ Մենք հետաքրքրված ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների հասատատմամբ։ Ինչ վերաբերում է պատժամիջոցները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, պետք է ընդծեմ, որ դրանք զուտ խոսակցություններ են։ Իրականությունը ՝ հակառակն է։ Պետք է բերեմ մեկ օրինակ։ Նախորդ տարի գարնանը արևմտյան մի սեփականատեր ՀՀ-ից է իր տիրապետության տակ վերցրել ՌԴ -ի ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ։ Հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականաությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն։ Չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է ստվերային գործերի մեջ մեղադրել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան