ԱՄՆ Սենատը պահանջում է բացահայտել COVID-19-ի ծագման վերաբերյալ հետախուզական տվյալները
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է օրինագիծ, որը պահանջում է կառավարությունից գաղտնազերծել COVID-19-ի ծագման մասին բոլոր հետախուզական տվյալները: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նոր օրենքի նախաձեռնողներից մեկը՝ հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին:
«Այսօր Սենատը միաձայն ընդունեց իմ օրինագիծը ՝ պահանջելով գաղտնազերծել կառավարության մոտ առկա կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բոլոր հետախուզական տվյալները։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,- գրել է Հոուլին Twitter-ում:
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն ասել էր, որ գործակալությունը համարում է COVID-19-ի լաբորատոր ծագման ամենահավանական վարկածը, իսկ համաճարակի աղբյուրը, ամենայն հավանականությամբ, եղել է Ուհանում հնարավոր լաբորատոր միջադեպը։
Մինչ այս Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը եզրակացրել է, որ կորոնավիրուսի լաբորատոր արտահոսքը սկիզբ է դրել համաճարակին։ Ըստ հրապարակման զրուցակիցների՝ էներգետիկայի նախարարությունը համապատասխան եզրակացություններն ուղարկել է Սպիտակ տուն և ԱՄՆ Կոնգրես։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հայտնում է, որ չի դադարեցրել COVID-19-ի ծագման վերաբերյալ հետազոտությունը
- Գերմանացի գիտնականները հայտարարել են` հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ
- Կորոնավիրուսի ծագման աղբյուրի որոնումը շարունակվում է. ԱՀԿ