Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին անդրադարռնալով Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին և Ադրբեջանի կողմից միջազգային դատարի որոշման և պարտավորեցումների անտեսմանը վերաբերող հարցին, ասաց․
«Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք, այդ թվում ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման։ ԵՄ խորհրդի նախագահը մասնակցում և միջնորդում է և մենք նույնպես ջանքեր ենք ներդնում։ Իսկապես դժվար է»։
Իր ելույթում Գերմանիայի կանցլերը նշեց, որ Փաշինյանի հետ քննարկել են մի շարք հարցեր՝ տնտեսական և քաղաքական բնույթի, այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի մասին և դրա ազդեցությունը՝ Հարավային Կովկասի վրա դրա ազդեցությունը։
«Հատկապես Հայաստանի վրա զգացվում է այդ ազդեցությունը։ Այս պատճառով կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև լուծման գնան։ Փաշինյանն ինձ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները։ Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անկայունությամբ և ԼՂ-ում հումանիտար տեսանկյունից գնալով սրվող իրավիճակով։ Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է երկարաժամկետ լուծման հանգել։ Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Այս բոլոր սկզբունքները հավասարազոր են։ Գերմանիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերը»,- ասաց Շոլցը։
Մանրամասները՝ տեսանյութում։