Արգենտինայում հրդեհի պատճառով 20 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Արգենտինայում մոտ 20 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության. դա ամբողջ երկրում սպառողների մոտ 40%-ն է, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Արգենտինայի մի քանի նահանգներ և մայրաքաղաքի մի մասը մթության մեջ են ընկել էլեկտրահաղորդման գծերի հրդեհի պատճառով: Արդյունքում, անվտանգության նկատառումներից ելնելով, «Ատուչա I» ԱԷԿ-ում աշխատանքը դադարեցվել է։
«Երկրում սպառողների մոտ 40%-ը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, դա համարժեք է 20 միլիոն մարդու»,- նշում են լրատվամիջոցները։
Ներկայումս Արգենտինայում ուժեղ շոգ է։ Շատ շրջաններում ջերմաաստիճանը հասնում է 40 աստիճանի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները