Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%-ով. հարցում
Թուրքիայում իրականացված վերջին սոցհարցումների համաձայն՝ իշխանական դաշինքի վարկանիշը նվազում է արձանագրել, գրում է Էրմենիհաբերը։
Մասնավորապես՝ թուրքական Aksoy սոցիոլոգիական կազմակերպության փետրվարյան հարցումները հետևյալ պատկերն են արձանագրել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) վարկանիշը վերջին 2 ամսում 2.4% նվազում է արձանագրել: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ) վարկանմիշի 0.5% անկում է գրանցել:
Արդյունքում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHPԺՀԿ) ու «Լավ» (IP-ԼԿ) կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքը 4.4 տոկոսային կետով առաջ է անցել ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքից:
«Ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք, եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեին»,- հարցի պատասխանները ըստ կուսակցությունների ձևավորել են հետևյալ պատկերը.
ԱԶԿ- 32,1 տոկոս
ԺՀԿ- 27,3 տոկոս
ԼԿ- 13,6 տոկոս
ԺԴԿ (քրդամետ) 12,0 տոկոս
ԱՇԿ 6,8 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան