Թուրքիայի արտահանումը նվազել է երկրաշարժի պատճառով
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է 2023 թվականի փետրվար ամսվա արտահանման ծավալները։ Ըստ դրա՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 6․4%-ով նվազել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով և կազմել 18․6 մլրդ դոլար։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի 11 նահանգները, որոնք աղետի գոտում են հայտնվել, արտահանման ծավալների 8․6%-ն են ապահովում, սակայն այն այս տարի նվազել է երկրաշարժի պատճառով։
Ըստ նախարարության՝ նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 30․8 մլրդ, որից 22%-ը միայն էներգիային է բաժին հասնում։ Երկրորդ տեղում է ոսկու ներմուծումը, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 858․7%-ով՝ կազմելով 4․1 մլրդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան