Իրանն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը
Թեհրանը չի բացառում, որ Ռուսաստան իրանական մեքենաների մատակարարումներից բացի, կա նաև դրանց համատեղ արտադրության հնարավորությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ըստ նրա՝ այժմ տվյալ հարցն ուսումնասիրվում է:
«Այս ոլորտում կա ևս մեկ գաղափար՝ դա համատեղ արտադրությունն է: Ինձ թվում է, որ մեր երկուստեք հնարավորությունները կարող են լրացնել միմյանց, և այստեղ կարելի է սիներգիա ստեղծել: Սա ևս մեկ գաղափար է, որն այժմ մեր կողմից մշակվում է», - ասել է դեսպանը:
Ավելի վաղ Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը RIA Novosti-ին տված հարցազրույցում նշել էր, որ Saipa-ն բանակցություններ է վարում տարեկան ավելի քան 20 հազար ավտոմեքենա Ռուսաստան արտահանելու հեռանկարների շուրջ։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ իրանական մեքենաների մատակարարումն անհնար կլինի, քանի դեռ դրանք չեն անցել Ռուսաստանում անհրաժեշտ սերտիֆիկացում: