Կադիրովը կոչ է արել Ռուսաստանի որոշ շրջաններում ռազմական դրություն մտցնել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Ռուսաստանի որոշ շրջաններում ռազմական դրություն մտցնել արձագանքման բարձրագույն մակարդակով։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
«Կարծում եմ, որ որոշ շրջաններում պետք է ռազմական դրություն մտցվի՝ արձագանքման բարձրագույն մակարդակով՝ ներկայումս սահմանված միջինի փոխարեն»,-ասել է Կադիրովը։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նման միջոցառումը կարող է անհարմարություններ պատճառել մարզերի բնակիչներին, «բայց նրանք ապահով կլինեն»։
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է «լուծել» մարտի 2-ին Բրյանսկի շրջանի տարածք ներխուժած բոլոր դիվերսանտների հարցերը և «պատասխանատվության ենթարկել» նրանց ընտանիքների անդամներին, որոնք կարող են բնակվել Ռուսաստանում։
Մարտի 2-ին Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ Ուկրաինայից Լյուբեչանե գյուղի տարածք է ներխուժել դիվերսիոն խումբ, որը կրակել է տեղի բնակիչներից մեկի մեքենայի վրա։ Արդյունքում զոհվել է վարորդը, վիրավորվել է նաև տասը տարեկան երեխա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի շրջանում տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն էր որակել։
Հարակից հրապարակումներ`
- Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են
- Ուկրաինայում պատերազմն ինքնըստինքյան կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում․ ԱՄՆ բանակի նախարար
- Բելառուսը հերքել Է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
- Ուկրաինուհին մոր, որդու և շան հետ ապաստան է ստացել բրիտանացի նախարարի ընտանիքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները