Կառավարության որոշմամբ կքանդվեն ճանապարհների եզրերին կառուցված խաչքարերի և հուշաքարերի մեծ մասը
«Որոշման մեջ լրացում կատարելու նպատակն է ճարտարապետական փոքր ձևերի՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի և խաչքարերի համար սահմանել ռիսկայնության աստիճան կանոնակարգել աշխատանքների ընթացքը, ապահովել պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցումների ընթացակարգը»,-կառավարության նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նա ասաց, որ փոփոխությամբ նման օբյեկտները սահմանվում են միջին ռիսկայնության օբյեկտներ, որի համար փորձաքննության փոխարեն նախատեսվում է ունենալ նախագծողի երաշխավորագիրը և նրանց նկատմամբ կիրառելի են դատնում քաղաքաշինական նորմերը և ընթացակարգերը:
«Կարգավորմամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար համապատասխանաբա70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար 30 մետր գոտիներում հատուկ նշանակության և պահպանման հողերում և բնության գրկում 2.4 մետրը գերազանցող օբյեկտի կառուցման համար նախատեսվում է նախագծերը համաձայնեցնել քաղաքաշինության ոլորտում լիազոր մարմնի հետ»,-հայտարարեց Ղուլարյանը և հավելեց. «Առկա օբյեկտները, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր հանդիսանալու են ինքնակամ կառույցներ և նրանց նկատմամբ գոծելու է ինքնակամ շինությունների նկատման կիրառվող օրենսդրական պահանջները»:
Նա հիմնավորեց, որ հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության տեղադրման իրականացումն առանց համապատասխան համաձայնեցումների խաթարում է ոչ միայն միջպետական, հանրապետական և տեղական ավտոճանապարհներից հարող տարածքներում, այլ նաև հաճախ համադրվում է հատուկ նշանակության հողերին, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներին և հատուկ պահպանվող տարածքների հողերին ներկայացվող հատուկ ռեժիմներին:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի կիրճում նախատեսվում է ճոպանուղի կառուցել. Տիգրան Ավինյան
- Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները
- Կառավարությունը բյուջեից 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նախագծման համար
- Շուռնուխում և Որոտանում տները կորցրaծ քաղաքացիներին կշարունակեն վճարել ամսական 68 հազար դրամները
- 6.6 մլն դրամ՝ անհայտ կորած և գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին աջակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան