Եթե որևէ անձ ողջամիտ կասկածներ ունի, կարող է դիմել հակակոռուպցիոն մարմիններ. ՔՊ-ականը՝ Պապիկյանի՝ բնակարանի ձեռքբերման մասին
«Որքան տեղյակ եմ, գործի փաստական հանգամանքներն այն են, որ այդ բնակարանը ձեռք է բերվել բանկի կողմից տրված հիփոթեքի միջոցով»,- խորհրդարանական ճեպուզրույցներում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ պատասխանելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Երևանում թանկարժեք բնակարան գնելու մասին լուրերի վերաբերյալ հարցերին։
Նա նշեց, որ պաշտոնատար անձը հայտարարատու սուբյեկտ է, հետևաբար նրա գույքի, եկամուտների հայտարարագրումը հրապարակման ենթակա փաստաթուղթ է, կարող են բոլորը տեսնել։
«Եթե որևէ անձ ողջամիտ կասկածներ ունի, որ այստեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, դրա համար կան և իրավապաշտպան կազմակերպերություններ, հակակոռուպցիոն մարմիններ, կարող են դիմել այդ կառույցներին, որոնք ունեն իրավական բոլոր լծակներն այդ հարցը քննության առարկա դարձնել իրավապահ մարմինների մոտ՝ ներկայացնելով հաղորդում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ պարգևավճարներով են մարվում այդքան բարձր վարկերը, Հ.Տիգրանյանը չպատասխանեց, դիմեց վարողին այն դիտարկմամբ, որ մեկ հարցից ավելի հարց է տալիս նույն լրագրողը։
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված նախկին կոռուպցիոներները դեռ պետք է շատ գրքեր կարդան, որ սրանց մեխանիզմների գոնե 10 տոկոսին տիրապետեն. Մինասյան
- Մամիջանյան. Մինչև այս իրենց հաջողվում էր նիսյայով գարեջուր խմել, հիմա՝ բազմամիլիոնանոց տենդերներ հաղթել
- Դանիել Իոաննիսյան. Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ
- «Հետք»-ը մանրամասներ է հրապարակել Պապիկյանի՝ Կենտրոնում անշարժ գույքի ձեռքբերման գործարքից
- Արարատին ԱԳ նախարար նշանակելը, մեկ միլիոն դոլարանոց վարկը Գռզոյի բանկից և այլն նրա լռության գինն է. Աշոտյան
- Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. CivilNet
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին