Ես սխալ եմ թույլ տվել. Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է համարել
Լարիսա քաղաքի կայարանի պետը, որը ձերբակալվել է երկու գնացքների վթարի համար, ընդունել է իր սխալը և ասել, որ ուղևորատար գնացքն ուղարկել է այն նույն ճանապարհով, որով անցել է բեռնատար գնացքը։
«Ես սխալ եմ թույլ տվել և ուղևորատար գնացքն ուղարկել եմ նույն ճանապարհով, ինչ Կատերինիից եկող բեռնատար գնացքը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է կայարանի պետը:
Նշվում է, որ կայանի պետը 56 տարեկան է, պաշտոնը ստանձնել է մեկ ամիս առաջ։ Աշխատել է «Հունական երկաթուղիներ» կազմակերպությունում, զբաղեցրել է այլ պաշտոններ։
Լարիսայի կայարանի պետի նկատմամբ հարուցվելու է քրեական գործ ՝ ծանր հանցագործությունների հատկանիշներով։ Մեղադրանքները, որոնք նրան կներկայացվեն և որոնց հիման վրա նրա դեմ քրեական գործ կհարուցվի, վերաբերում են տրանսպորտի անվտանգության խախտմանը, որը հանգեցրել է մի քանի մարդու մահվան: Այս հանցագործության համար քրեական օրենսգրքի վերջին փոփոխության հիման վրա (հոդված 291) նախատեսվում է 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։ Քրեական գործեր կհարուցվեն նաև անզգուշությամբ մի քանի մարդու սպանության ևանզգուշությամբ մի քանի մարդու վնասվածքներ հասցնելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի կեսգիշերին մոտ Աթենքի և Սալոնիկի միջև՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու, ճակատային բախում է տեղի ունեցել բեռնատար և մարդատար գնացքների միջև, որոնք գտնվում էին նույն գծի վրա։ Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ։ Մոտ 130 մարդ տուժել է, նրանցից 72-ը հոսպիտալացվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին