Այսպես կոչված նախկին կոռուպցիոներները դեռ պետք է շատ գրքեր կարդան, որ սրանց մեխանիզմների գոնե 10 տոկոսին տիրապետեն. Մինասյան
«Այս իշխանության պայմաններում այնքան է հովանավորչությունը, կոռուպցիայի ամենատարբեր երևույթներն աչք զարնող, որ նույնիսկ, այսպես կոչված նախկինների եզրույթի ներքո կոռուպցիոներ անձինք դեռ պետք է շատ գրքեր կարդան, տեխնոլոգիաներ տիրապետեն, որ սրանց մեխանիզմների գոնե 10 տոկոսին տիրապետեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Երևանում թանկարժեք բնակարան գնելու մասին լուրերին, ընդդիմադր պատգամավորը նշեց, որ, ըստ օրենիք, արդեն իսկ հրապարակումները բավարար պետք է լինեն անհրաժեշտ, ողջամիտ կասկածի դեպքում իրականացնել քրեական վարույթներ։
«Տեսնենք՝ ինչ կլինի ընթացքում, մենք մեր գործողությունների մասին կտեղեկացնենք»,- նշեց Ա. Մինասյանը։
Նրա կարծիքով, առերևույթ, առաջին հայացքից նման հայտարարությունները պետք է իրավապահ մարմինների համար լինեն բավարար հիմքեր նախաձեռնելու համապատասխան վարույթները։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Մինչև այս իրենց հաջողվում էր նիսյայով գարեջուր խմել, հիմա՝ բազմամիլիոնանոց տենդերներ հաղթել
- Դանիել Իոաննիսյան. Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ
- «Հետք»-ը մանրամասներ է հրապարակել Պապիկյանի՝ Կենտրոնում անշարժ գույքի ձեռքբերման գործարքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան