Քաղաքապետը, միգուցե, ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները.Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի մասին
«Քաղաքապետը կառավարությունում և այս նույն շենքում երեք տարի փոխվարչապետ չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, ընդամենն արդյունավետություն ենք ապահովում»,-հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են նա ստվերում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նրա փոխարեն ինքն է գալիս կառավարության նիստում:
Նա հայտարարեց, որ կառավարության նիստին ավելի շատ հարցեր են գալիս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և այն կապված է նրա հետ, որ քաղաքապետարանի իրենց թիմով մեխանիզմներն ավելի լավ են պատկերացնում:
«Քաղաքապետարանում գործում է քաղաքական թիմ և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում»,-հայտարարեց Ավինյանը և հավելեց, թե հաշվի առնելով իր փորձը՝ քաղաքապետարանում գտել են, որ ավելի արդյունավետ կլինի ինքը գա կառավարության նիստերին:
Երևանի փոխքաղաքապետը չմեկնաբանեց «Գելափ»-ի ուսումնասիրության արդյունքներն, ըստ որի՝ նրա վարկանիշն անկում է ապրել:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում էլ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Աջափնյակի մետրոյի նոր կայարանը կառուցվելու է «48 ամսից՝ երկու տարում», բայց մեկ նախագծի քննարկումից հետո հաջորդ նախագծի քննարկման ժամանակ ձայն խնդրեց և ուղղեց իր սխալը՝ հայտնելով, որ 48 ամիսը 4 տարի է նշանակում:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի կիրճում նախատեսվում է ճոպանուղի կառուցել. Տիգրան Ավինյան
- Կլիմայական փոփոխությունների հետևանքով ավելի ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան