Հրազդանի կիրճում նախատեսվում է ճոպանուղի կառուցել. Տիգրան Ավինյան
«Պարո՛ն Քերոբյան, եթե չեմ սխալվում, այս նույն ներդրողն առաջարկել էր նաև Մանկական երկաթուղում ներդրումների ծրագիրը, որտեղ քաղաքապետարանն առաջարկել էր ճոպանուղու նախագիծ ներառել և ներդրողը համաձայնել է»,-կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարին հարցրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ ակնարկելով Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրի իրականացնող «Ռիդ» ՍՊՀ-ին:
Վահան Քերոբյանը հայտնեց, որ նախագիծն ավարտական փուլում է:
Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նախատեսում են 20 մլն դրամ ներդնել ճոպանուղու համար, եթե դրանից ավել լինի նրա արժեքը, ապա պետք է քննարկվի էկոնոմիկայի նախարարության հետ:
Նա նաև հայտնեց, որ Հրազդանի կիրճը նախատեսում են ռեկրեացիոն գոտի սահմանել, որը որոշակի սահմանափակումներ է ենթադրում:
«Այս տարի այնտեղ պլանավորել ենք մաքրման աշխատանքներ, և կիրճն ուզում ենք բնականոն, բնությանը հարիր տեսքի բերել: Մասնավորապես, կոնկրետ ներդրումնային ծրագիրն առաջարկվել է գործող վարձակալի կողմից: Շատ երկար քննարկումներից հետո շատ մեծ ծրագիր է նախատեսվում»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները
- Կառավարությունը բյուջեից 1.1 մլրդ դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նախագծման համար
- Շուռնուխում և Որոտանում տները կորցրaծ քաղաքացիներին կշարունակեն վճարել ամսական 68 հազար դրամները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին