Իրավունք 15:54 02/03/2023 Հայաստան

Բազմադրվագ խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ և, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի նախագահ, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ինչին ընկերության տնօրենը համձայնել է: Սակայն չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հետագայում, գումարները վճարելու կեղծ խոստումներով, նա խանութից վերցրել է 3.148.800 ՀՀ դրամի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, հանդիսանալով հագուստի և ներքնազգեստի խանութների առքուվաճառքով զբաղվող ընկերության խանութների մշտական հաճախորդ, օգտագործելով բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը, ծանոթ լինելով նշված ընկերության գլխավոր մենեջերի հետ՝ նույն անձը վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և հետագայում գումարներ վճարելու կեղծ խոստումներով 2020թ. մայիս ամսվա ընթացքում ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ նա խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ, ում հայտնել է, որ հանդիսանում է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգբարձուների խորհրդի նախագահ։ Վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր և այլ իրեր տրամադրելու անհրաժեշտության ներկայացմամբ, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, հիշյալ բնակչուհու տանը, վերջինիս վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, նրանից ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ և այլ իրեր։ Այդ կերպ Զովք գյուղի բնակչուհուն պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ անձն իր կողմից պատճառված վնասից վերականգնել է 1 900 000 ՀՀ դրամը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Աննա Հակոբյանը տղամարդ գործարարներին աջակցելու համար Livingston Restaurant-ում 1 մլն դրամ արժողությամբ մուտքի տոմսով ընթրիքի է հրավիրում
«Իմ քայլը» հիմնադրամը, որի նախագահն է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:40
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ավինյանի մամուլի քարտուղարին
ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում 11 փրկարար է զոհվել
Հինգշաբթի օրը իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Մարջայունին և Լիբանանի հարավային Շաքրա և Խորբեթ Սելեմ բնակավայրերում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Վերջին հինգ պակաս Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ամոթ ձեզ, որ ստում եք ու կպնում մեր եկեղեցուն ու հավատքին․ Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ ղեկավարությանը
Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» խաղից հետո (1:3)  հետխաղային մամուլի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կիրակնօրյա Սուրբ պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին
Առաջիկա կիրակի և հետայսու կիրակնօրյա Սուրբ Պատարագները, ընկալյալ կարգի համաձայն, Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնում են Մայր...
Աղբյուր` Panorama.am
20:07
Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը...
Աղբյուր` Panorama.am
19:47
Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրես» լրատվականից ստացված հարցմանը, որում նշված է․ -Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է
Այսօր Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team-ը կրկին ներկայացավ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ այս կառավարությունն է ամենաշատն արել Հայաստանի անկախության...
Աղբյուր` Panorama.am
19:01
Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր
Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՄԻՊ-ն արձանագրել է՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների...
Աղբյուր` Panorama.am
17:59
Մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը
90 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարինա Ոսկանյանցը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնալուծության ֆոնին Բեն Աֆլեքը կտրուկ փոխել իր կերպարը
52-ամյա Բեն Աֆլեքը որոշել է իր կյանքում նոր փուլը նշել կերպարի փոփոխությամբ։ Դերասանին պապարացիները լուսանկարել են Սանտա Մոնիկա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:44
Երևանում 45 բարդիների առերևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են
Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն:
Աղբյուր` Panorama.am
17:38
ԵՄ-ից արձագանքել են Ալեքսանդր Բորտնիկովի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Միքայել Միրզոյանի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի ոսկրերի կոտրվածք
«Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը ստացել է վնասվածք։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի ոսկրերի...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
Երեք անձ կալանավորված է. Նրանց մասով վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
17:20
Դանակահարություն Գյումրիում
Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած...
Աղբյուր` Panorama.am
17:08
Սիսիան-Գորիս ճանապարհին կիրականացվի երկու պայթյուն. ՊՆ
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող...
Աղբյուր` Panorama.am
16:54
Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոն իր բարեգործական նախագծի մշակման շրջանակներում հանդիպել է քաղցկեղով հիվանդ աղջկա հետ։ Բուքինգհեմյան պալատը...
Աղբյուր` Panorama.am
16:48
ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը, արժանանալով եզդիական համայնքի արհամարանքին, հեռացել է միջոցառումից. Սմոյան
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ Համլետ Սմոյանը գրում է. «Ամեն տարի սեպտեմբերի 29-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}