Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական պատճառներով Սաակաշվիլուն ազատ արձակելու միջնորդությունը
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն առողջական պատճառներով բանտից ազատելը մերժելու մասին որոշումը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ, այդ մասին հինգշաբթի օրը Facebook-ում գրել է Սաակաշվիլու համախոհ Եկատերինա Խերխեուլիձեն։
«Վերաքննիչ դատարանը հեռակա քննել է առողջական պատճառներով ազատ արձակվելոը Միխեիլ Սաակաշվիլու գործը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը»,-գրել է Խերխեուլիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ծաղրի առարկա են դարձել հայտարարությունը, թե Սաակաշվիլու ձերբակալությունը ձեռնտու է Պուտինին
- Սաակաշվիլուն ազատ արձակելու մասին ԵԽ բանաձևը հունից հանել է Կալաձեին. Գրոշի արժեք չունի
- Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
- Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին